ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Անձնական տվյալների մշակման քաղաքականությունը (այսուհետ՝ Քաղաքականություն) կարգավորում է իրավահարաբերությունները անձնական տվյալների մշակման ուղղությամբ «Ֆլորա Մուրադյան» ԱՁ-ի, իրավաբանական հասցե՝ 0025, ՀՀ, ք.Երևան, Չարենցի փ., տուն 103/4 (այսուհետ՝ Ընկերություն) և ecgschool.am կայքի Օգտատիրոջ միջև (այսուհետ՝ Օգտատեր)։
«Օգտատեր»՝ 18 տարին լրացած ֆիզիկական անձ, ով ցանկանում է օգտվել Ընկերության ծառայություններից, թողնել մեկնաբանություն, գրանցվել կայքում կամ անել գործողություններ, որոնք նախատեսված են Ընկերության ինտերնետ-ռեսուրսի ֆունկցիոնալությամբ։
«Կայք» կամ «Ընկերության ինտերնետային ռեսուրս»՝ ecgschool.am հասցեով կայք՝ ներառյալ Ընկերությանը պատկանող դոմենային անունների բոլոր մակարդակները։
«Անձնական տվյալներ»՝ ցանկացած տեղեկատվություն, որը վերաբերում է ուղղակի կամ անուղղակիորեն նույնականացված ֆիզիկական անձին (քաղաքացուն):
«Անձնական տվյալների մշակում»՝ անձնական տվյալների մշակման հետ կապված ցանկացած գործողություն կամ գործողությունների շարք, որոնք կատարվում են ավտոմատիզացված գործիքների կիրառմամբ կամ առանց դրա:
Դրանք ներառում են՝ տեղակատվության ստացում, հավաքագրում, գրանցում, համակարգում, կուտակում, պահպանում, թարմացում կամ փոփոխություն, օգտագործում, արգելափակում, ջնջում, անձնական տվյալների ոչնչացում:
2. Սույն Քաղաքականությունը սահմանում է Կայքի օգտատերերի անձնական տվյալների մշակման կարգը, պայմաններն ու սկզբունքները, Օգտատերերի իրավունքները և Ընկերության պարտավորությունները, մշակված անձնական տվյալների պաշտպանության համար ձեռնարկվող միջոցները։
3. Սույն քաղաքականությունը վերաբերում է բոլոր անձնական տվյալներին, որոնք Ընկերությունը ստանում է Օգտատերերից:
4. Օգտատերը համաձայնում է սույն քաղաքականությանը՝ Կայքի հատուկ դաշտում մուտքագրելով իր անունը, հեռախոսահամարը և, անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային փոստի հասցեն (էլ. փոստ) այն դաշտում, որտեղ թողնում է հայտ խորհրդատվության համար կամ ուղարկում է պատվերը կամ կատարում է Կայքի ֆունկցիոնալությամբ նախատեսված ցանկացած այլ գործողություն և սեղմում է «Ուղարկել» կամ «Դիմել խորհրդատվության համար» կամ հետադարձ կապ ենթադրող ցանկացած այլ կոճակի։ Քաղաքականության պայմանների հետ անհամաձայնության պարագայում Օգտատերը պետք է անմիջապես դադարեցնի Կայքի օգտագործումը:
5. Կայքի ֆունկցիոնալությունից օգտվելիս Օգտատերը կարող է Ընկերությանը տրամադրել հետևյալ անձնական տվյալները (անձնական տվյալների ցանկը և տեսակները կախված են Օգտատիրոջ կողմից օգտագործվող ինտերնետային ռեսուրսի հատուկ ֆունկցիոնալությունից՝ ազգանուն, անուն, էլ փոստի հասցե։
6. Տրամադրելով իր անձնական տվյալները՝ Օգտատերը համաձայնում է Ընկերության կողմից դրանց մշակմանը (մինչև Օգտատիրոջ կողմից անձնական տվյալների մշակման իր համաձայնության հետկանչումը), ներառյալ հավաքագրումը, պահպանումը, ապաանձնավորումը, Օգտատիրոջը Ընկերության կողմից տեղեկատվական և գովազդային ինֆորմացիա տրամադրելուն և այլ ծառայությունների տրամադրմանը, որոնք նախատեսված են Կայքի ֆունկցիոնալ հնարավորություններով և բոլոր այն դեպքերի համար, որոնք նախատեսված են սույն Քաղաքականության 8-րդ կետով։
Անձնական տվյալների մշակման վերաբերյալ Օգտատիրոջ կողմից տրամադրված համաձայնությունը ուժի մեջ է այդ համաձայնության տրամադրման օրվանից մինչև մշակման նպատակներին հասնելը կամ Օգտատիրոջ կողմից այն չեղյալ հայտարարերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։
Օգտատերը կարող է ցանկացած պահի չեղարկել Ընկերությանը տրամադրված համաձայնությունը սույն Քաղաքականությամբ սահմանված կարգով:
7. Եթե Օգտատերը ցանկանում է ճշգրտել իր անձնական տվյալները այն դեպքում, երբ դրանք սխալ են կամ թերի կամ ցանկանում է հետ վերցնել իր համաձայնությունը անձնական տվյալների մշակման վերաբերյալ, նա պետք է պաշտոնական հարցում ուղարկի Ընկերության dr.floramuradyan@gmail.com էլ հասցեին՝ «Պարզաբանել անձնական տվյալները» կամ «Դադարեցնել անձնական տվյալների մշակումը» վերնագրով։ Նամակում պետք է նշել Օգտատիրոջ էլեկտրոնային հասցեն և համապատասխան պահանջը։
8. Ընկերությունն օգտագործում է Օգտատիրոջ տրամադրած տվյալները հետևյալ նպատակների համար՝
8.1. Կայքում Օգտատիրոջ գրանցման ՝ Օգտատիրոջը Կայքն ամբողջությամբ օգտագործելու հնարավորություն տալու համար
8.3. տեղեկատվական հաղորդագրությունների ուղարկման նպատակով
8.4. գովազդային տեղեկատվություն տրամադրելու, Ընկերության ապրանքների ծառայությունների և նոր կարգավորումների մասին ինֆորմացիա տրամադրելու նպատակով
8.5. Ընկերության կայքի աշխատանքի մասին գնահատական և հետադարձ կապ ստանալու համար
8.6. գովազդի արդյունավետության վերլուծություն և վիճակագրական հետազոտություն իրականացնելու նպատակով՝ Օգտատիրոջ կողմից տրամադրված ապաանձնավորված տեղեկատվության հիման վրա
8.7. Օգտատիրոջը գործող զեղչերի և հատուկ առաջարկների մասին էլ. Փոստով տեղեկացնելու նպատակով
8.8. մարքեթինգային հետազոտությունների անցկացման համար
9. Ընկերությունը չի ստուգում Օգտատիրոջ տրամադրած տվյալները: Այս առումով Ընկերությունը ելնում է նրանից, որ անձնական տվյալներ ներկայացնելիս Օգտատերը՝
9.1. հանդիսանում է գործունակ անձ։ Օգտատիրոջ անգործունակության պարագայում անձնական տվյալների մշակման համաձայնությունը տրվում է նրԱօրինական ներկայացուցչի կողմից
9.2. նշում է հավաստի տեղեկատվություն իր մասին (կամ իր ներկայացրած անգործունակ անձի վերաբերյալ)
9.3. ինքնուրույն թարմացնում է ներկայացված անձնական տվյալները
10. Ընկերությունը անձնական տվյալները մշակում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝ 10.1. օրինականություն;
10.2. անձնական տվյալների մշակման սահմանափակումը կոնկրետ կանխորոշված օրինական նպատակներին հասնելուց հետո
10.3. անձննական տվյալների այնպիսի մշակման կանխումը, որն անհամատեղելի է Օգտատիրոջից կողմից ստացված տվյալների հավաքագրման և (կամ) պահպանման ուղղությամբ Ընկերության նպատակների հետ
10.4. անձննական տվյալների բովանդակության և ծավալի համապատասխանությունը դրանց մշակման նպատակներին
10.5. անձննական տվյալների այնսպիսի մշակման կանխումը, որը մշակման նպատակների հետ կապված չափազանցված է
10.6. անձննական տվյալների ճշգրտության, բավարարության և համապատասխանության ապահովում՝ կապված դրանց մշակման նպատակների հետ.
10.7. անձննական տվյալների ոչնչացում կամ ապանձնավորում Ընկերության կողմից՝ տվյալների մշակման նպատակներին հասնելուց հետո կամ դրանց ստացման անհրաժեշտության դադարեցումից հետո կամ Օգտատիրոջ կողմից իր անձնական տվյալների մշակման համաձայնության հետ կանչումից հետո
11. Անձնական տվյալները մշակելիս Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ և բավարար կազմակերպչական և տեխնիկական միջոցներ՝ պաշտպանելու Օգտատիրոջ անձնական տվյալները չարտոնված մուտքից, ինչպես նաև անձնական տվյալների հետ կապված այլ անօրինական գործողություններից: Օգտատերերի անձնական տվյալների մշակումն իրականացվում է Ընկերության կողմից՝ հաշվի առնելով ներքոնշյալ կետերը՝
11.1. Անձնական տվյալների մշակումն իրականացվում է ինչպես ավտոմատացված միջոցների կիրառմամբ, այնպես էլ առանց դրանց։
11.2. Ընկերությունը պարտավորվում է Օգտատիրոջից ստացված տեղեկատվությունը չփոխանցել երրորդ անձանց, բացառությամբ սույն Քաղաքականությամբ նախատեսված դեպքերի: Ընկերության կողմից Օգտատերերի անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց (գործընկեր կազմակերպություններին) իրականացվում է Օգտատերերի համաձայնության հիման վրա՝ Ընկերության կողմից վերջիններիս նկատմամբ իր պարտավորությունները կատարելու նպատակով:
11.3. Ընկերությունը և Օգտատերերի անձնական տվյալների փոխանցման անհրաժեշտության դեպքում Ընկերության գործընկեր կազմակերպությունները պարտավորվում են գաղտնի պահել, չհրապարակել կամ չտարածել Օգտատերերի անձնական տվյալները՝ առանց Օգտատիրոջ համաձայնության, եթե այլ բան նախատեսված չէ գործող օրենքով: և/կամ սույն Քաղաքականությամբ։
11.4. Անձնական տվյալների պահպանումն իրականացվում է Օգտատերերի նկատմամբ պարտավորությունները կատարելու համար օբյեկտիվորեն անհրաժեշտ ժամկետով և սահմանվում է հետևյալ դեպքերով՝ (կախված նրանից, թե որ իրադարձությունն է ավելի վաղ տեղի ունեցել)՝
11.4.1. մինչև Ընկերության կողմից Օգտատիրոջ անձնական տվյալների ոչնչացումը` կապված վերջինիս կողմից անձնական տվյալների ոչնչացման խնդրանք ստանալու կամ անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնությունից հրաժարվելու հետ
11.5. Ընկերությունն իրավունք ունի իր պարտավորությունների կատարումից հետո անանուն եղանակով պահպանել Օգտատիրոջ անձնական տվյալները սույն Քաղաքականության 8,7 կետում նշված նպատակներով, բացառությամբ Օգտատիրոջ կողմից տվյալների ոչնչացման խնդրանք կամ տվյալների մշակման համաձայնությունը հետ կանչելու պահանջներ ստանալու դեպքերի։
12. Ընկերությունն իրավունք ունի օգտագործելու «cookies» տեխնոլոգիան («cookies»): «Cookies»` տվյալներ, որոնք ավտոմատ կերպով փոխանցվում են Ընկերությանը Կայքն օգտագործելու ընթացքում՝ օգտագործելով Օգտատիրոջ սարքում տեղադրված ծրագրային ապահովումը, ներառյալ IP հասցեն, աշխարհագրական դիրքը, տեղեկություններ բրաուզերի և օգտագործողի սարքի օպերացիոն համակարգի տեսակի մասին, տեխնիկական բնութագրերը, տեղեկություններ Օգտատիրոջ կողմից օգտագործվող սարքավորումների և ծրագրային ապահովման, Կայք մուտք գործելու ամսաթվի և ժամի մասին։
«Cookies» ֆայլերը չեն պարունակում գաղտնի տեղեկատվություն: Դրանք օգտագործվում են Օգտատիրոջ նախասիրությունները և կարգավորումները հիշելու, ինչպես նաև Կայք այցելությունների վերաբերյալ վերլուծական տվյալներ հավաքելու համար: Կայքից օգտվելը նշանակում է, որ Օգտատերը համաձայնում է բոլոր «Cookies» ֆայլերի և իր՝ Կայք այլցելությունների մասին վերլուծական տվյալների օգտագործման և այլ տվյալները երրորդ անձանց փոխանցելու հետ։
13. Ընկերությունն ինքնուրույն է որոշում երրորդ անձանց՝ Ընկերության գործընկերների ցանկը և այն ներկայացնում է Օգտատերերի դիտարկմանը ցանկացած հնարավոր միջոցներով, այդ թվում՝ Կայքում հրապարակելով։
14. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի փոփոխություններ կատարել սույն քաղաքականության մեջ: Քաղաքականության ընթացիկ տեքստը տեղադրված է Կայքում։
15. Քաղաքականության նոր տարբերակի հրապարակումից հետո Կայքի կամ նրա ծառայությունների շարունակական օգտագործումը նշանակում է Օգտատիրոջ կողմից Քաղաքականության և դրա պայմանների ընդունում: Քաղաքականության պայմանների հետ անհամաձայնության դեպքում Օգտագործողը պետք է անհապաղ դադարեցնի Կայքից և դրանում նշված ծառայություններից օգտվելը:
16. Սույն Քաղաքականության և/կամ անձնական տվյալների մշակման վերաբերյալ բոլոր հարցերն ուղղվում են են Ընկերության՝ dr.floramuradyan@gmail.com էլեկտրոնային հասցեով։
