Ֆլորա Մուրադյանի ԷՍԳ դպրոց
Flora Muradyan ECG school
Հարգելի կոլեգաներ, ովքեր ցանկանում են խորը և հիմնավոր տիրապետել ԷՍԳ հմտություններին, սիրով հրավիրում եմ էլեկտրասրտագրության իմ դպրոց։ Այստեղ դուք կուսումնասիրեք Էլեկտրասրտագրության հիմունքները՝ ատամիկների առաջացումից մինչև առիթմիաների զարգացման մեխանիզմները։ Կտարբերակեք ամենաբարդ թվացող առիթմիաները՝ տիպիկ և ատիպիկ AVNRT, օրթոդրոմ և անտիդրոմ AVRT, ոչ համապատասխան սինուսային տախիկարդիա, դանդաղ փոխարինող ռիթմեր, սրտի լայնական և երկայնական պաշարումներ, ինչպես նաև հայտնի մի շարք համախտանիշներ՝ Long QT, Short QT, WPW, Brugada, Wellens, De Winter, Aslanger և այլն։ Կծանոթանաք ԷՍԳ գաղտնիքներին սուր կորոնար համախտանիշի ժամանակ։ Կգտնեք նաև հետաքրքիր, ոչ օրդինար կլինիկական դեպքեր՝ բուժական մոտեցումներով, որոնց հիմքում ընկած են միջազգային ուղեցույցները։
Վստահ եմ, ճանաչել ու գնահատել մարդու սրտի աշխատանքը ժապավենի վրա, կդառնա անհավանական հետաքրքիր ու մատչելի իմ մեկնաբանությամբ։
Գիտելիքը միակ ուժն է, որը չունի դիմադրություն, մրցակից և ավարտ։
Մեր Մասին
ԷՍԳ դպրոցի ստեղծման գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ նկատեցի մեծ հետաքրքրություն «Կլինիկական սրտաբանություն՝ մատչելի մեկնաբանություն» յութուբյան իմ հեղինակային էջում տեղադրված ԷՍԳ դասերի նկատմամբ։ ԷՍԳ դպրոցի ստեղծումը նպատակ ունի օգնել ձեռք բերել արժեքավոր գիտելիքներ սրտի էլեկտրական ակտիվության վերաբերյալ և բարձրացնել ԷՍԳ դերը պրակտիկ բժշկի կյանքում։ Դասընթացները կառուցված են՝ ելնելով բարդության սկզբունքից, այսինքն սկսնակից մինչև առաջադեմ մակարդակ։ Դրանք համեմված են ԷՍԳ ժապավեններով, պատկերներով, աղյուսակներով, ռիսկերի գնահատման սանդղակներով, ալգորիթմներով և կլինիկական դեպքերի քննարկումներով։ Դպրոցը նախատեսված է բժշկական բուհերի ուսանողների, սրտաբանների, թերապևտրների, ընտանեկան բժիշկների, առաջին օղակի բժիշկների և բուժքույրերի համար։ Ցանկանում եմ, որ FMECG դպրոցը դառնա ձեր ուսուցման, զարգացման և հաջողությունների գրավականը։
Հատուկ առաջարկներ
Դասընթացը նախատեսված է սկսնակների համար։ Այստեղ դուք կծանոթանաք ԷՍԳ ստեղծման պատմությանը։ Կսովորեք ինչպես են առաջանում ԷՍԳ ատամիկները, սեգմենտներն ու ինտերվալները սրտի տարբեր բաժինների ապաբևեռացման և վերաբևեռացման պրոցեսների արդյունքում, ինչպես են ձևավորում արտածումները ԷՍԳ ժապավենի վրա, ինչպես ճանաչել սրտամկանի պատերը՝ համադրելով արտածումները, ինչպես հաշվել սրտի ռիթմի հաճախությունը՝ ԷՍԳ տարբեր արագությունների դեպքում։ Ամենաբարդ թվացող սրտի էլեկտրական առանցքն ու նրա շեղումները ձեզ համար կդառնան ամենահետաքրքիր ու սիրելի թեմաները։ Դասընթացի վերջում դուք կճանաչեք նորմալ սինուսային ռիթմը և կկարողանաք կազմել ԷՍԳ եզրակացությունը։ Դասընթացը պարունակում է 10-ից ավել տեսական և գործնական տեսադասախոսություններ։
Այս դասընթացը սկսելուց առաջ խորհուրդ եմ տալիս անցնել ԷՍԳ այբուբենը, քանի որ առանց նորմալ սինուսային ռիթմը ճանաչելու դուք չեք կարող հասկանալ և ճանաչել նախասրտերի ու փորոքների հիպերտրոֆիայի/դիլատացիայի նշանները ԷՍԳ ժապավենի վրա։ Հիվանդի անամնեստիկ և աուսկուլտացիայի տվյալների հետ մեկտեղ այս նշանները կօգնեն ձեզ ախտորոշել սրտի արատները՝ նույնիսկ մինչև ԷխոՍԳ հետազոտության կատարումը։ Միևնույն ժամանակ փորոքների արտահայտված հիպերտրոֆիան՝ ռեպոլյարիզացիայի խանգարումներով, կարող է քողարկել սուր կորոնար խնդիրը․․․
Սիրտ- անոթային հիվանդությունները մահացության պատճառների շարքում գրավում են առաջին տեղը, իսկ ամենամեծ մասը բաժին է ընկնում սրտի կորոնար հիվանդությանը՝ նրա սուր դրսևորումներին։ Սրտամկանի ինֆարկտների արագ ախտորոշումը հիվանդի անկողնու մոտ և համապատասխան բուժական ստրատեգիայի ընտրությունը կարող է կյանքեր փրկել։ Այսօր ամենահասարակ ու ամենահասանելի ԷՍԳ քննության օգնությամբ բժիշկը կարող է 10 րոպեում ախտորոշել STEMI և ուղղորդել հիվանդին առաջնային ռեվասկուլյարիզացիայի։ Խորը գիտելիքների շնորհիվ բժիշկն անգամ կարող է ախտորոշել STEMI-ին էկվիվալենտ NSTEMI-ն և փրկել սրտամկանը վնասումից՝ ժամանակին ուղղորդելով հիվանդին սելեկտիվ ԿԱԳ հետազոտության։ Սա արդեն կխոսի բժշկի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին։ Այս դասընթացի շրջանակներում կքննարկենք նաև ռեպերֆուզիոն թերապիայի հրատապությունը սուր կորոնար սինդրոմի տարբեր դրսևորումների ժամանակ, դեղորայքային բուժումը՝ առաջին բժշկական կոնտակտից մինչև երկրորդային պրոֆիլակտիկա։
