ԷՍԳ այբուբենը
Սովորենք մեկնաբանել ԷՍԳ ժապավենը հիմունքներից՝ քայլ առ քայլ ուսումնասիրելով ատամիկները, սեգմենտներն ու ինտերվալները, ՍԷԱ-ը և նրա շեղումները, ԷՍԳ արտած...
Բժիշկ Ֆլորա ՄուրադյանՃանաչեք ԷՍԳ-ն սրտաբան Ֆլորա Մուրադյանի հետ։ Հստակ կառուցված դասընթացները ձեզ կտանեն հիմունքներից մինչև կլինիկական պատկերի ամբողջական ընկալում։

Բժշկական ուսանողներ
Գործող բժիշկներ
Սրտաբաններ
Բուժքույրեր
Սկսեք հիմունքներից և աստիճանաբար անցեք ավելի բարդ կլինիկական դեպքերի։
Սովորենք մեկնաբանել ԷՍԳ ժապավենը հիմունքներից՝ քայլ առ քայլ ուսումնասիրելով ատամիկները, սեգմենտներն ու ինտերվալները, ՍԷԱ-ը և նրա շեղումները, ԷՍԳ արտած...
Բժիշկ Ֆլորա ՄուրադյանԿապեք սրտամկանի հիպերտրոֆիայի ԷՍԳ պատկերները կլինիկական պատկերի հետ։
Բժիշկ Ֆլորա ՄուրադյանՈւսումնասիրեք ԷՍԳ փոփոխությունները սուր կորոնար համախտանիշի ժամանակ։
Բժիշկ Ֆլորա Մուրադյան
Բժիշկ Ֆլորա Մուրադյան
Սրտաբան Ֆլորա Մուրադյանը ԷՍԳ դպրոցը հիմնադրել է 05.12.2025թ․-ին։ Նրա նպատակն է սրտի էլեկտրական ակտիվության մասին գիտելիքը դարձնել հասանելի և կիրառելի բժշկի առօրյա գործունեության մեջ։ Հեղինակն ունի դասավանդման և կլինիկական գործունեության մեծ փորձառություն։ 1998թ․-ից ի վեր նա դասավանդում է Մ․ Հերացու անվան ԵՊԲՀ հետբուհական շարունակական և մասնագիտական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնում։ 2017թ․-ից հիմնադրել և առ այսօր վարում է «Կլինիկական սրտաբանություն՝ մատչելի մեկնաբանություն» YouTube-յան ալիքը։ Կլինիկական սրտաբանի ավելի քան 30-ամյա ուղին սկսվել է "Էրեբունի" ԲԿ-ից։
Յուրաքանչյուր դասընթաց կառուցված է պարզից աստիճանական բարդացման սկզբունքով՝ համադրելով ԷՍԳ ժապավենների, պատկերների և կլինիկական դեպքերի քննարկումները։
Կապվել դպրոցի հետ ↗


Սկսեք յուրաքանչյուր ատամիկի, արտածման և ինտերվալի առաջացման պատճառներից։
Հետևեք տեսադասերին և վերադարձեք այն թեմաներին, որոնք ցանկանում եք կրկնել։
Միավորեք գիտելիքները ԷՍԳ ժապավենների և կլինիկական դեպքերի քննարկումների միջոցով։
Եթե նոր եք սկսում ուսումնասիրել ԷՍԳ-ն, սկսեք «ԷՍԳ այբուբենը» դասընթացից։
Կայքը հասանելի է անգլերեն, հայերեն և ռուսերեն։ Տեսադասերի լեզուն նշվում է առանձին և չի փոխվում կայքի լեզուն փոխելիս։